Բրիտանացի գիտնականները համոզված են, որ կանանց էմոցիոնալ վիճակն ազդում է նրանց կառուցվածքի վրա:
Հետազոտությանը մասնակցել է շուրջ 3000 գեղեցիկ սեռի ներկայացուցիչ: Նրանք մշտապես գտնվել են բժիշկների ուշադրության կենտրոնում: Կանանց մեջ եղել են թե միայնակ, եւ թե արդեն սիրահարված կանայք:
Հետազոտությունները ցույց են տվել, որ այն կանայք, ովքեր այդ պահին սիրահարված են եղել, ավելի գեղեցկատես եւ բարեկազմ տեսք են ունեցել: Գիտնականները համոզված են, որ սիրահարված կանայք հուզմունքից նիհարում են, բացի դրանից, նրանք ձգտում են առավել գեղեցիկ լինել իրենց ընտրյալի համար, եւ հանուն դրա մարզվում են:
Քաշի ավելացման եւ նվազման նմանատիպ տենդենց գիտնականները նկատել են նաեւ տղամարդկանց շրջանում:
Source: Yerkir Media
Link: Գիտնականներ՝ կանանց էմոցիոնալ վիճակն ազդում է նրանց կազմվածքի վրա