Շվեդ գիտնականները նշել են այն չորս գլխավոր գործոնները, որոնք ուղղակիորեն կապված են մարդու կյանքի տեւողության երկարացման հետ: Համապատասխան հետազոտությունը հրապարակված Է Journal of Internal Medicine-ում, դրա մասին հակիրճ հաղորդում Է Medical Xpress-ը:
Մասնագետները կարծում են, որ առողջ ապրելակերպի անհրաժեշտ տարրերն են ծխելուց հրաժարվելը, կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը (շաբաթական առնվազն 150 րոպե), ոգելից խմիչքների չափավոր գործածումը (շաբաթական 14 ալկոհոլային միավորից ոչ ավելի, միավորը — մոտավորապես 30 գրամ օղի) եւ սննդակարգը, որը պարունակում է սննդար նյութեր եւ վիտամիններ:
Հետազոտությանը մասնակցել են 45-ից մինչեւ 83 տարեկան ավելի քան 33 հազար տղամարդ եւ 30 հազար կին: Նրանց բոլորի մոտ դիտարկումների սկզբում (1998 թվական) քաղցկեղային եւ սիրտ-անոթային հիվադնություններ չեն գրանցվել: 2014 թվականին հետազոտության ավարտից հետո սկզբնական խմբում կյանքից հեռացել են ավելի քան 8,5 հազար տղամարդ եւ 6,5 հազար կին: Մահացության պատճառների բացահայտումը ցույց Է տվել հաստատուն կապն ապրելակերպի եւ կյանքի տեւողության միջեւ:
Օրինակ՝ եթե բոլոր պատճառներից մահանալու ռիսկը միջին հաշվով ընդունենք մեկ միավոր երկու գործոններից պակաս պահպանողների համար, ապա նրանց համար, ովքեր կատարում են չորս կետերը, այն ավելի քան կիսով չափ փոքր Է՝ 0,47 տոկոս տղամարդկանց համար եւ 0,39 տոկոս կանանց համար: Ինչպես հաշվարկել են գիտնականները, դա համապատասխանում Է կյանքի միջին տեւողության ավելացմանը համապատասխանաբար 4,1 եւ 4,9 տարով:
Source: Yerkir Media
Link: Գիտնականները բացահայտել են երկարակեցության գաղտնիքը