Գլենդելում տոնել են Հայոց Բանակի 26-ամյակը

January 30, 2018

Հունվարի 28-ին Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը Իրանահայ միության հետ համատեղ Գլենդելում կազմակերպել էին Հայաստանի Զինված ուժերի կազմավորման 26-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում:

Ներկաներին Հայաստանի Զինված ուժերի անցած ճանապարհն ու ձեռքբերումները ներկայացրել են Ապրիլյան պատերազմի մասնակիցներ, Մարտական խաչի ասպետներ Մարատ Պետրոսյանը եւ Նարեկ Մալխասյանը։

Հայաստանի Զինված ուժերի կազմավորման 26-ամյակի կապակցությամբ ՀՀ պատվիրակությանը ընդունել է Գլենդելի քաղաքապետ Վարդան Կարապետյանը։

Այդ մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, ով հայկական պատվիրակության կազմում է:

Source: Yerkir Media
Link: Գլենդելում տոնել են Հայոց Բանակի 26-ամյակը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image