Գորգարվեստի բացառիկ նմուշներ, ազգային տարազներ, գինի. Տեղի կունենան 3 տարաբնույթ փառատոններ

September 23, 2016

Առաջիկա օրերին Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ տեղի կունենան 3 տարաբնույթ փառատոններ: Սեպտեմբերի 25-ին միանգամից 2 փառատոն տեղի կունենա Վայոց Ձորի Խաչիկ գյուղում եւ Դիլիջանում:

Խաչիկ գյուղում «Գաթա» խորագրով «Գյուղական ավանդույթներ» 3-րդ ավանդական փառատոնի հյուրերը հնարավորություն կունենան մասնակցելու բազմապիսի խաղերի, ականատես լինելու գաթայի եւ արիշտայի պատրաստմանը եվ մասնակցելու օղու թորմանը:

Դիլիջանում էլ՝ «մշակութային վերածնունդ» փառատոնին ցուցադրվելու են գորգարվեստի բացառիկ, նույնիսկ թանգարանային նմուշներ եւ դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործություններ:

Փառատոնին առանձնակի բովանդակություն կհաղորդի դեֆիլեն՝ ազգային տարազների՝ նոր ու ժամանակակից լուծումներով հանդերձանքների, աքսեսուարների ցուցադրումը:

Իսկ ամենամյա գինու փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Վայոց Ձորի գինեգործությամբ աչքի ընկնող Ռինս եւ Արենի գյուղերում:

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image