Գորիսում տներից մեկի պատշգամբի պատը անձրևի հետևանքով փլվել է

May 12, 2018

Մայիսի 12-ին, ժամը 17:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Գորիս թաղամասի տներից մեկի պատշգամբի պատը անձրևի հետևանքով փլվել է և ընկել մոտակայքով անցնող գազատար խողովակի վրա. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ փլուզվել է տան դիմացի պատնեշը (մոտ 8 մետր երկարությամբ և մոտ 3 մետր բարձրությամբ)՝ վնասելով գազատար խողովակը:

Գազի վթարային ծառայության աշխատակիցները կատարել են գազատարի վերականգնման աշխատանքներ:

Փրկարարներն անվտանգության ժապավեններով սահմանազատել են փլուզված տարածքը:

Տուժածներ չկան:

Source: Yerkir Media
Link: Գորիսում տներից մեկի պատշգամբի պատը անձրևի հետևանքով փլվել է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image