Ավտոբուսի պայթյունն ազգայնական եւ կրոնական հակումներով հայտնի Կայսերիում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» կենտրոնակայանի վրա հարձակման առիթ է դարձել։
Ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորաման հարյուրավոր երիտասարդներ, զինված քարերով ու փայտե ձողերով շրջափակել են քրդամետ կուսակցության Կայսերիի կենտրոնակայանը, ապա ներս խուժել, ծեծել այնտեղ գտնվողներին, հրկիզել գրասենյակը։ Նույն շենքի տանիքին նրանք տեղադրել են «Գորշ Գայլերի» հսկայական դրոշը։
Source: Yerkir Media
Link: «Գորշ գայլերը» հարձակվել են քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» կենտրոնակայանի վրա