Գվատեմալայի իրավապահները հայտնաբերել են 823 փաթեթ կոկաին՝ ֆուտբոլիստ Նեյմարի լուսանկարով

July 14, 2018

Գվատեմալայի ափերից 350 կմ հեռավորության վրա՝ ոչ մեծ սուզանավում իրավապահները հայտնաբերել ու առգրավել են ավելի քան 0.8 տոննա կոկաին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Գվատեմալայի դատախազությանը։

Սուզանավում հայտնաբերվել է կոկաինի 823 հատ 1 կգ-ոց փաթեթ։ Դրանց մեծ մասի վրա փակցված է եղել բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարի լուսանկարը՝ «Բարսելոնայի» մարզաշապիկով։

Սուզանավի անձնակազմի 3 կոլումբիացի անդամները ձերբակալվել են։

Առգրավված կոկաինի արժեքը գնահատվում է 11.5 միլիոն դոլար։

 

 

Source: Yerkir Media
Link: Գվատեմալայի իրավապահները հայտնաբերել են 823 փաթեթ կոկաին՝ ֆուտբոլիստ Նեյմարի լուսանկարով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image