Դադարեցվել է «Փոքր Մհեր» կրթահամալիրի Նուբարաշենի մասնաճյուղի գործունեությունը

December 29, 2016

Կառավարության որոշմամբ՝ դադարեցվել է «Փոքր Մհեր» կրթահամալիրի Նուբարաշենի մասնաճյուղի գործունեությունը: Այն միավորվել է Ապարանի ռազմամարզական վարժարանի հետ՝ վերակազմակերպելով Նուբարաշենի մասնագիտացված դպրոցը: Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը նշել է, որ կստեղծվի հանրակրթական հիմնական մասնագիտացված ծրագրեր իրականացնող ՊՈԱԿ:

«Մասնագիտացված դպրոցի նպատակը ծրագրերին համապատասխան սովորողների դաստիարակության ապահովումն է, մասնագիտացված կրթություն ստանալու համար պայմանների ստեղծումը: ՊՈԱԿ-ների միաձուլման արդյունքում կապահովվի դրանց գործունեության արդյունավետության բարձրացումը եւ պետական բյուջեի միջոցների արդյունավետ օգտագործումը»,- ասել է նախարարը:

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image