Դավիթ Բաբայան. «Հայկական կողմը երբեք չի թիրախավորել քաղաքացիական անձանց»

July 5, 2017

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը «Երկիր Մեդիա» հ/ը պարզաբանումներ է ներկայացրել հուլիսի 4-ի երեկոյան արցախա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունների եւ ադրբեջանական կողմի շահարկումների, մասնավորապես, օգտագործված զինատեսակների վերաբերյալ:

Զրույցի ընթացքում Դավիթ Բաբայանը մասնավորապես տեղեկացրեց, որ ԱՀ ՊԲ-ի տրամադրության տակ կան տեսաձայնագրություններ, որոնք փաստում են, թե ով է նախահարձակ կողմը իրականում:

Իսկ ինչ վերաբերում է խաղաղ բնակիչներին իբր թե գնդակոծելուն, հակառակորդը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. հայկական կողմը երբեք չի թիրախավորել քաղաքացիական անձանց,- տեղեկացրեց Դավիթ Բաբայանը:

 Մանրամասները՝ 12:30-ին՝ «Երկիրն այսօր»-ում :

Source: Yerkir Media
Link: Դավիթ Բաբայան. «Հայկական կողմը երբեք չի թիրախավորել քաղաքացիական անձանց»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image