Դաքայի օդանավակայանի աղբանոթում 3 կգ ոսկի են գտել

September 26, 2016

Բանգլադեշի մաքսային ծառայության աշխատակիցները երեք կիլոգրամ ոսկի են գտել Դաքա քաղաքի Հազրաթ Շահջալալ միջազգային օդանավակայանի աղբանոթում:

Մաքսավորները տեղեկատվություն էին ստացել օդանավակայան ժամանած հնարավոր մաքսանենգների վերաբերյալ: Որոնողական գործողության շնորհիվ նրանք ոսկու տասը ձուլակտոր են հայտնաբերել ներգաղթի գոտում գտնվող աղբանոթում:

«Մենք այն կարծիքին ենք, որ ենթադրյալ մաքսանենգներն ազատվել են ոսկուց՝ նկատելով մեր սպաների տագնապալի ակտիվությունը»,- մաքսային ծառայության ներկայացուցիչ Մոյնուլ Խանի խոսքը մեջբերել է Daily Star հրատարակությունը:

Գտածոյի շուկայական արժեքը գնահատվում է 190 հազար դոլար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


Source: Yerkir Media
Link: Դաքայի օդանավակայանի աղբանոթում 3 կգ ոսկի են գտել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image