Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 25-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արագածում, Սպիտակում, Տաշիրում,  Աշոցքում, Սևանում, Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյանում, Գորիսում և Մեղրիում տեղում է ձյուն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 60-70 մ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:

Վարորդներին  խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ միջպետական և  հանրապետական  նշանակության  ավտոճանապարհները բաց են:


Source: Yerkir Media
Link: Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image