Նոյեմբերի 18-19-ը Դիլիջանում կանցկացվի « 2018՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» խորագիրը կրող 4-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը: Այս մասին հայտնել է ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանը:
Ըստ Չոբանյանի, Հայաստանի ինովացիոն զարգացումն այլընտրանք չունի: Եթե մենք ուզում ենք հաղթել եւ ունենալ զարգացած, առաջադեմ երկիր՝ մեր ճանապարհը ինովացիաներն են:
Ֆորումին կմասնակցեն տեղական եւ միջազգային հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչներ եւ փորձագետներ: Հայաստանն այսօր աշխարհի ինովացիոն երկրների ցանկում 60-րդ հորիզոնականում է:
Միջոցառման անցկավման պատասխանտվությունը ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ուսերին է:
Source: Yerkir Media
Link: Դիլիջանում կանցկացվի « 2018՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» Բիզնես ինովացիոն ֆորումը