Դիվերսիոն փորձ ձեռնարկելու մասին Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը հորինվածք է

February 22, 2017

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր փետրվարի 21-ի գիշերը արցախյան ուժերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ և կորուստներ կրելով նահանջել ելման դիրքեր, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին  տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

«Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարում է, որ հակառակորդ երկրի ռազմական գերատեսչության կողմից տարածված տեղեկատվության ամբողջ տեքստը հորինվածք է: Ավելին՝ նման ապատեղեկատվություն տարածելով, ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է ինչ-որ կերպ արդարացնել իր իսկ կողմից երեկ գիշեր արցախյան դիրքերի հրետանային արկակոծության փաստը, ինչի մասին այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք:

Ավելացնենք նաև, որ ադրբեջանական զինուժի հրետակոծության արդյունքում՝ պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել և շարունակում է առաջնագծում հանդես գալ պարտադրողի դիրքերից»,- ասվում է ԱՀ ՊՆ հայտարարության մեջ:

Source: Yerkir Media
Link: Դիվերսիոն փորձ ձեռնարկելու մասին Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը հորինվածք է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image