tert.am- Շվեյցարական Bruno Manser Fund բարեգործական հիմնադրամը պահանջել է Լեոնարդո Դի Կապրիոյից հրաժարվել ՄԱԿ-ի խաղաղության դեսպանի կոչումից` կոռուպցիային ներգրավվածության պատճառով: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը` հղում անելով Variety ամսագրին:
Հիմնադրամը հոլիվուդյան դերասանին մեղադրել է մալայզիական պետական ներդրումային 1MDB հիմնադրամի հետ առնչություն ունեցող անձանցից գումար ստանալու մեջ: Հիմնադրամից անձնական նպատակներով օգտվում էր երկրի վարչապետ Նաջիբ Ռազակը:
«Լեոնարդո Դի Կապրիոն բազմիցս հրաժարվել է պարզաբանել իր սերտ ֆինանսական և անձնական կապերը 1MDB-ի շուրջ ծագած սկանդալի գործող անձանց հետ»,- աղբյուրը մեջբերում է Bruno Manser Fund հիմնադրամի տնօրեն Լուկաս Ստրաումանին:
Source: Yerkir Media
Link: Դի Կապրիոյից պահանջում են հրաժարվել ՄԱԿ-ի խաղաղության դեսպանի կոչումից