Դոնալդ Թրամփը ժամանել է Սպիտակ տուն՝ Բարաք Օբամայի հետ հանդիպման համար

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Սպիտակ տուն՝ գործող նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման համար, այս մասին հայտնում է Wall Street Journal-ը:

Նշվում է, որ Բարաք Օբաման չեղարկել է նորընտիր նախագահի հետ համատեղ լուսանկարի արարողությունը: Պարբերականի տվյալներով` մինչ Օբաման և Թրամփը զրուցել  են, Միշել Օբաման Սպիտակ տանը շրջայց է կազմակերպել Դոնալդ Թրամի կնոջ` Մելանյա Թրամփի համար:

Ավելի վաղ Օբաման հայտնել էր, որ Թրամփին հրավիրել է Սպիտակ տուն` իշխանությունը փոխանցելու մանրամասները քննարկելու համար:


Source: Yerkir Media
Link: Դոնալդ Թրամփը ժամանել է Սպիտակ տուն՝ Բարաք Օբամայի հետ հանդիպման համար

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image