ԵԱՀԿ-ն Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում դիտարկում կանցկացնի

January 15, 2018

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հունվարի 16-ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում։

Ինչպես տեղեկանում ենք ԱՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա)։

Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։

Source: Yerkir Media
Link: ԵԱՀԿ-ն Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում դիտարկում կանցկացնի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image