Եգիպտոսից Հայաստան են գալիս տաք օդային հոսանքներ

December 19, 2017

Արևադարձային տաք օդային հոսանքները Եգիպտոսի տարածքից ներթափանցում են Միջերկրական ծով, իսկ այնտեղից դեպի Հայաստան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Դեկտեմբերի 20-21-ին գիշերն օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 5-6 աստիճանով, ինչի արդյունքում հովտային և նախալեռնային գոտիներում մի տեսակ գարնան շունչ կզգաք։ Մինչև դեկտեմբերի 25-ը ջերմաստիճանի նվազում չի կանխատեսվում»,-տեղեկացնում է Սուրենյանը։

Source: Yerkir Media
Link: Եգիպտոսից Հայաստան են գալիս տաք օդային հոսանքներ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image