Եգիպտոսում գնացքների բախման հետեւանքով զոհերի թիվը հասել է 36-ի
August 11, 2017
Եգիպտոսի հյուսիսում երկու գնացքի բախման հետևանքով զոհվել է 36 մարդ, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել 100-ը: Ինչպես հաղորդում է Reuters-ը, այդ տվյալներն ամենայն հավանականությամբ դեռևս վերջնական չեն, քանի որ տարբեր բժշկական աղբյուրներից ստացվում են զոհերի մասին նոր լուրեր:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Կահիրեից դուրս եկած ուղևորներով լի գնացքը բախվել է Պորտ Սաիդ-Ալեքսանդրիա երթուղու գնացքին: Դեպքի վայրում է շտապ օգնության 80 ավտոմեքենա: