ԵԺԿ առաջնորդները և ԵՄ բարձր պաշտոնյաները կհանդիպեն Բրյուսելում
November 23, 2017
Բրյուսելում մեկնարկում են Եվրոպական ժողովրդական կուսակցության եւ ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթաժողովները, որին մասնակցում են Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության երկրների առաջնորդները եւ կառավարությունների ղեկավարները, Եվրոպական ժողովրդական կուսակցությունում ներգրավված ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները, Եվրոպական խորհրդի, Եվրոպական հանձնաժողովի եւ Եվրախորհրդարանի նախագահները՝ Դոնալդ Տուսկը, Ժան-Կլոդ Յունկերը եւ Անտոնիո Տայանին:
Գագաթաժողովներին մասնակցում է նաեւ Հայաստանի ղեկավար Սերժ Սարգսյանը: Նախագահը հանդիպումներ կունենա նաեւ Բելգիայի Թագավոր Ֆիլիպի եւ վարչապետ Շառլ Միշելի հետ: