Ելիզավետա Գլինկայի անունով կկոչվի նախարարության բուժհիմնարկներից մեկը

Ելիզավետա Գլինկայի գործն ավարտին կհասցվի, նրա անունով կկոչեն ՌԴ պաշտպանության նախարարության բուժհիմնարկներից մեկը: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Ռուսլան Ցալիկովը:

«Արդար օգնություն» հիմնադրամի մարդասիրական բեռն առաքվել էր այլ չվերթով: Այն արդեն գտնվում է «Հմեյմիմ» օդանավակայանում: Իհարկե, Ելիզավետա Գլինկայի գործը մենք ավարտին կհասցնենք: Դա նրա առաջին ուղեւորությունը չէր Սիրիա»,- ասել է Ցալիկովը:

«Պաշտպանության նախարարը որոշում է ընդունել  բուժհիմնարկներից մեկին նրա անունը տալու մասին»,- հավելել է նա:


Source: Yerkir Media
Link: Ելիզավետա Գլինկայի անունով կկոչվի նախարարության բուժհիմնարկներից մեկը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image