Ելփին գյուղի մոտակայքում տրակտորը գլորվել է ձորը. վարորդը տեղում մահացել

July 21, 2017

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 21-ին՝ ժամը 17:45-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի մոտակա հանդամասում տրակտոր է կողաշրջվել. կա տուժած:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Կովերի սար» կոչվող հանդամսում «Беларус-80» մակնիշի առանց պետհամարանիշի (վարորդ՝ 1965 թ. ծնված Ա. Ք.) տրակտորը մոտ 50 մ գլորվել է ձորը, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է.  Ա. Ք.-ի դին դուրս է բերվել տեղի ուժերով:

Տրակտորը ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Source: Yerkir Media
Link: Ելփին գյուղի մոտակայքում տրակտորը գլորվել է ձորը. վարորդը տեղում մահացել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image