«Ելքը» ոտքը «կախ էր գցել»

May 18, 2017

aravot.am-  ԱԺ առաջին նիստում «Ելք» դաշինքը բոյկոտել է նախագահ Սերժ Սարգսյանի եւ կաթողիկոսի ելույթը: Այս պահին դաշինքը խմբակցության նիստ է անցկացնում, որին Էդմոն Մարուքյանը չէր մասնակցում: Հարցին, թե ինչու են բոյկոտում նիստը՝ Էդմոն Մարուքյանը պատասխանեց՝ խմբակցության ղեկավարին հարցրեք:

Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ խմբակցության նիստից հետո հայտարարություն կանի: Հարցին՝ ինչքա՞ն կտեւի ձեր նիստը՝ Սասուն Միքայելյանը պատասխանեց՝ մոտ 1 ժամ:

Հայտնի է, որ ճիշտ այդքան էլ տեւելու է Սերժ Սարգսյանի ելույթը: Իսկ թե ինչու Էդմոն Մարուքյանը չի մասնակցում՝ նա ասաց, որ ինտրիգ չփնտրենք, պարզապես իր ելույթին է պատրաստվում: Տպավորություն էր, որ «Ելքը» ոչ թե խմբակցության նիստ է անցկացնում, այլ այսպես ասած «ոտքը կախ» է գցում, մինչեւ նախագահի ելույթը ավարտվի եւ գնան նիստի:

Source: Yerkir Media
Link: «Ելքը» ոտքը «կախ էր գցել»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image