«Ելք» դաշինքից Մանե Թանդիլյանի խոսքով իրենց ծրագիրը պատասխանում է ինչպես հարցին: Ըստ նրա՝ բոլորը հստակ գիտեն՝ երկիրը դժվար իրավիճակից դուրս բերելու համար ինչ է պետք անել, սակայն չգիտեն, թե ինչպես: Քայլերի հերթականությանը քաջատեղյակ է Ելք-ը:
«Պետք է հասկանալ, որ տնտեսական զարգացումը ապահովել կոռումպացված համակարգի եւ արդարադատության չգոյության պայմաններում ուղղակի որեւէ հաշվարկ անշնորհակալ, անիմաստ գործ է, որովհետեւ այն չի արդարացվելու»,- նշեց «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Մանե Թանդիլյանը:
«Ելք»-ն, այնուամենայնիվ, առանձնացրել է մի շարք քայլեր, որոնց իրականացումը կբերի տնտեսության վերականագնմանը: Առաջին հերթին նախադրյալներ են ստեղծելու միջին խավի գոյության համար: Լծակներից մեկն էլ ՓՄՁ ոլորտին տրվող արտոնություներն են: Մանե Թանդիլյանի վստահեցմամբ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում պետությունն առարկայական քայլեր չի անում: Ուստի այն եւս իրենց ծրագրային առաջնահերթություններից է:
«Մաքսազերծման խոչընդոտները բոլորին հայտնի անհրաժեշտ է վերանայել արմատապես, եւ սա եւս տնտեսության զարգացմանը խիստ է խոչընդոտում: Հատկապես պետք է տրվեն արտոնություններ այն տեսակ արտադրանքներին, որոնք որ հնարավոր չէ արտադրել Հայաստանում եւ առաջնային է՝ միեւնույն ժամանակ խթանելով դրանց արտադրությունը Հայաստանում: Ըստ էության, մենք արտադրություն որպես այդպիսի այստեղ չենք խթանում եւ չունենք»:
Source: Yerkir Media
Link: «Ելք» դաշինքը տնտեսության վերականագնմանն ուղղված մի շարք քայլեր է ներկայացրել