ԵՄ-ն Թուրքիայից պահանջել է բարիդրացիական հարաբերություններ պահպանել հարևանների հետ

April 19, 2018

Եվրամիությունը Թուրքիայի վերաբերյալ կոշտ զեկույց է հրապարակել և, որպես ԵՄ-ին անդամակցության թեկնածուի, երկրից պահանջել բարիդրացիական հարաբերություններ պահպանել հարևան երկրների հետ: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Զեկույցում հարևանների հետ  բարիդրացիական հարաբերություններ պահպանելուց բացի ԵՄ-ն Թուրքիայի իշխանություններից պահանջել է ապահովել արդարադատության համակարգի անկախությունը, հարգել քաղաքացիների հիմնարար իրավունքներն ու ազատությունները, արդար ձևով քննել մարդու իրավունքների խախտման դեպքերը, վերացնել արտակարգ դրության ռեժիմը և այլն: 

 

Source: Yerkir Media
Link: ԵՄ-ն Թուրքիայից պահանջել է բարիդրացիական հարաբերություններ պահպանել հարևանների հետ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image