«Եռաբլուր» պանթեոնում քաղաքացին կտրել է բազկերակները

March 10, 2018

Մարտի 10-ին, ժամը 15:37-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ «Եռաբլուր» պանթեոնում քաղաքացին իրեն վնասելու նպատակով կտրել է բազկերակները. անհրաժեշտ է շտապօգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Շտապօգնության աշխատակիցները 1961 թ. ծնված Ժ. Շ.-ին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն (վիրակապել են բազկերակները), իսկ հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Ժ. Շ.-ը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ հրաժարվելով բուժօգնությունից, դուրս է գրվել:

Source: Yerkir Media
Link: «Եռաբլուր» պանթեոնում քաղաքացին կտրել է բազկերակները

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image