«Եվրատեսիլ 2018»-ի մրցույթի հաղթող ճանաչվեց Իսրայելը, 2-րդ տեղը զբաղեցրեց Կիպրոսը, 3-րդ տեղը` Ավստրիան։
Ժյուրիի քվեարկությամբ եռյակը հետևյալն էր` 1-ին տեղ` Ավստրիա, 2-րդ տեղ` Շվեդիա, 3-րդ տեղ` Իսրայել։
Հանդիսատեսի քվեարկությամբ առաջին տեղ է զբաղեցրել` Իսրայելը, 2-րդ տեղ` Կիպրոսը, 3-րդ տեղ` Իտալիան։
Նշենք, որ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայացած մրցույթին այս տարի մասնակցում էր 42 երկիր։ Հայաստանի ներկայացուցիչ Սևակ Խանաղյանը դուրս մնաց կիսաեզրափակչից։