Եվրոպայի օլիմպիական կոմիտեի ղեկավարին ձերբակալել են տոմսերի անօրինական վաճառքի կասկածանքով

August 17, 2016

Բրազիլիայի ոստիկանությունը ձերբակալել է Եվրոպայի օլիմպիական կոմիտեի եւ Իռլանդիայի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Պատրիկ Հիկեին: Նրան բռնել են տոմսերի անօրինական վաճառքի կասկածանքով:

71-ամյա Հիկեին ձերբակալել են, երբ Ռիոյի օլիմպիական խաղերի «սեւ շուկայում» հայտնվել է ավելի քանի 400 անօրինական տոմս: Ոստիկանության տվայլով, ձերբակալման ժամանակ Հիկեն փախուստի փորձ է արել:


Source: Yerkir Media
Link: Եվրոպայի օլիմպիական կոմիտեի ղեկավարին ձերբակալել են տոմսերի անօրինական վաճառքի կասկածանքով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image