Օգոստոսի 6-ին հանրապետության հյուսիսային շրջաններում՝ գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Երեւանում երեկոյան ժամերին հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում` 18-20 մ/վ: Գիշերը կդիտվի +21, ցերեկը՝ +34, երեկոյան՝ +28 աստիճան ջերմություն։