Երեւանում քարաթափումից 2 ավտոմեքենա է վնասվել

February 8, 2017

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը  փետրվարի 8-ին, ժամը 16.23-ին տեղեկություն է ստացել, որ Երևան քաղաքի Սարալանջի պողոտա-Ա. Ավետիսյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել են «Renault Logan» և «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենաները․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ տեղի է ունեցել քարաթափում. մոտակայքում կայանված են եղել «Անի» տաքսի ծառայությանը պատկանող մասամբ վնասված «Renault Logan» մակինիշի 436 ՕM 61, «Nissan Tida» 82 QQ 084 պետհամարանիշերի ավտոմեքենաները:

Փրկարարները հեռացրել են քարերը ճանապարհի երթևեկելի հատվածից:

Դեպքի վայրում են գտնվել ՃՈ աշխատակիցները:


Source: Yerkir Media
Link: Երեւանում քարաթափումից 2 ավտոմեքենա է վնասվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image