«Երեք գույն» խորագրով նկարչական ցուցահանդես` Երեւանում

September 20, 2017

Առաջիկա մեկ ամսում հայ հանրությունը հնարավորություն կունենա տեսնել և ծանոթանալ «Երեք գույն» խորագրով նկարչական ցուցահանդեսի աշխատանքներին: Այնտեղ ներկայացված են տարբեր սերունդների և ոճերի նկարիչների գործեր, որոնց միավորում են եռագույնի երանգները:

Հայ բարեգործական ընդհանուր միության և Artbeep-ի համատեղ ջանքերով սեպտեմբերի 20-ին տեղի ունեցավ ցուցահանդեսի պաշտոնական բացումը:

Ցուցահանդեսի կազմակերպիչներից Ինեսա Մարգարյանը նշեց, որ ցուցահանդեսի նպատակը բարեգործական է: Կազմակերպչի խոսքով՝ շեշտը դրված է ժամանակակից արվեստի վրա: Ցուցահանդեսին ներկայացված են 31 գեղանկար և 7 քանդակ: Հասույթի մի մասը գնալու է մշակութային տարբեր ծրագրերի զարգացմանը:

Ցուցահանդեսը կտևի մեկ ամիս:

 

Source: Yerkir Media
Link: «Երեք գույն» խորագրով նկարչական ցուցահանդես` Երեւանում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image