Երևանը նշել է Ջազի միջազգային օրը

May 1, 2017

Երևանն արդեն վեցերորդ տարին անընդմեջ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, միանալով աշխարհի տարբեր քաղաքներին, Ջազի միջազգային օրը նշում է բացօթյա մեծ համերգով:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Կասկադ» համալիրի հարակից տարածքում կազմակերպված հերթական բացօթյա համերգը մեկտեղել էր ջազի հազարավոր սիրահարների: Հայկական ու համաշխարհային լավագույն ջազային ստեղծագործություններով հագեցած համերգային ծրագիրն ունկնդրել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Համերգի ընթացքում ելույթ են ունեցել հայկական ամենահեղինակավոր ջազմեններն ու ջազ-բենդերը:

Ջազի սիրահարներին մատուցված այս տարվա անակնկալը միջոցառման հյուր, ամերիկացի հայտնի սաքսոֆոնահար Չիկո Ֆրիմենի ելույթն էր:

Source: Yerkir Media
Link: Երևանը նշել է Ջազի միջազգային օրը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image