Զբոսաշրջիկների համար ամենագրավիչ քաղաքը Հոնկոնգն է
November 8, 2017
Euromonitor International հետազոտական ընկերության հաշվետվության տվյալների համաձայն՝ 2017 թվականի ամենագրավիչ քաղաքը Հոնկոնգն է, որտեղ այս տարի այցելել է 25.7 մլն զբոսաշրջիկ:
Վարկանիշի երկրորդ տեղում Բանգկոկն է՝ 23.3 մլն զբոսաշրջիկներով, երրորդում՝ Լոնդոնը՝ 19.8 մլն այցելուներով:
Առաջին տասնյակում տեղ են գտել նաեւ Սինգապուր, Մակաո, Դուբայ, Փարիզ, Նյու Յորք, Շենչժեն եւ Կուալա Լումպուր քաղաքները: