Զգուշացում՝ որոշ մարզերում սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը սպասվում է -2…-4 0C ցուրտ

September 23, 2016

ԱԻՆ-ը զգուշացնում է՝ սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային շրջաններում օդում սպասվում է -2…-4 0C ցուրտ:

Մարզերում սեպտեմբերի 23-ին հյուսիսային մարզերում ժամանակ առ ժամանակ, մյուս մարզերում երեկոյան ժամերին, 24-ին ամենուրեք ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 24-ի ցերեկը կնվազի 9-10, 25-ի գիշերը՝ 5-7 աստիճանով, 26-27-ը կբարձրանա 4-5 աստիճանով:

Երեւանում սեպտեմբերի 23-ին՝ առավելապես երեկոյան ժամերին, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:


Source: Yerkir Media
Link: Զգուշացում՝ որոշ մարզերում սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը սպասվում է -2…-4 0C ցուրտ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image