Զինծառայողին մեղադրանք է առաջադրվել՝ զենք հափշտակելու համար

ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով  մեղադրանք է առաջադրվել պարտադիր ժամկետային զինծառայողին՝  հրազեն հափշտակելու համար։

Քննությամբ բավարար ապացույցներ են  ձեռք բերվել, որ N զորամասի ժամկետային զինծառայող Գ.Օրդյանը 2016 թվականի մայիսի 8-ին` ժամը 03-ի սահմաններում, վրանների պահպանությունն իրականացնելու ընթացքում,  հափշտակել է նույն վաշտի պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտին ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգը և թաքցրել հարակից անտառում։ Ինքնաձիգը հայտնաբերվել է մայիսի 10-ին։

ժամկետային զինծառայող Գ.Օրդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա  նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:


Source: Yerkir Media
Link: Զինծառայողին մեղադրանք է առաջադրվել՝ զենք հափշտակելու համար

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image