Զինծառայողների հատուցման նախագծում կպահպանվի պարտադիր բաղադրիչը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների հատուցման մասին օրենքի նախագծում 1000 դրամների վճարման պարտադիր բաղադրիչը նախագծում կպահպանվի, սակայն փոփոխություններ կարվեն:

«Մենք դրա համար էլ անցկացնում ենք քննարկումների փուլը, որպեսզի մինչև երկրորդ ընթերցում օրենսդրական նախաձեռնությունը որոշակի փոփոխություններ կրի: Բայց պետք է ի սկզբանե ասեմ, որ պարտադիր բաղադրիչը չի հանվելու օրենքի նախագծից: Դա այդ օրենքի առանցքային հիմքն է, և խմբագրելով դա՝ խմբագրած կլինեինք օրենքի բուն էությունը»,- ՀՀԿ 16-րդ համագումարից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Վիգեն Սարգսյանը:

Հարցին, թե հայտարարվել է, որ ով ցանկանա, կարող է դիմում գրել ու հրաժարվել այդ վճարից, այդ նորմը սահմանվելո՞ւ է օրենքում, նախարարն ասաց, որ այդ հարցը կհստակեցնեն երկրորդ և երրորդ ընթերցման ժամանակ:

Միաժամանակ, Սարգսյանը նշեց, որ համամիտ չէ, թե նախագիծը լայն քննադատության է արժանացել:

«Ես չեմ կիսում այդ գնահատականը, որովհետև քաղաքական դաշտում քննադատությունը գնահատվում է վերջնական քվեարկության արդյունքով: Մենք ունենք օրենք, որն ընդունված է շատ ավելի մեծ կողմ թվերով, քան բազմաթիվ այլ օրենքներ, որոնք ընդունվել են վերջին տարիներին: 102 կողմ ձայնը շատ լայն աջակցության քվե է»,- նկատեց Պաշտպանության նախարարը:


Source: Yerkir Media
Link: Զինծառայողների հատուցման նախագծում կպահպանվի պարտադիր բաղադրիչը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image