Panorama.am— Դամասկոսի իշխանությունները որոշում են ընդունել մի քանի օրով սահմանափակելու ջրի մատակարարումը Սիրիայի մայրաքաղաքում: Reuters-ին հղում անելով «Ռիա նովոստի»-ն գրում է՝ սրա պատճառն այն է, որ զինյալները թունավորել են ջուրը դիզելային վառելիքով։
Իշխանությունները հայտարարել են, որ քանի դեռ խնդիրը չի լուծվել, մտադիր են բնակիչներին ապահովել ջրի պահուստային պաշարներով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այլ մասնրամասներ դեռևս չեն հաղորդվում:
Source: Yerkir Media
Link: Զինյալները Դամասկոսի ջուրը թունավորել են դիզելային վառելիքով