Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթաքում քննարկել են Սիրիայի իրադրությունը, մասնավորապես, Հալեպի արեւելյան մասում իրավիճակի նորմալացման ուղիները: Այդ մասին հաղորդվում Է ՌԴ ԱԳ նախարարության կայքում:
Լավրովը նշել Է, որ ոչ միայն խաղաղ բնակիչներին, այլեւ անօրինական զինված կազմավորումների մասնակիցներին Է հնարավորություն ընձեռված անարգել հեռանալ քաղաքից, մինչդեռ զինյալները վիժեցնում են հրադադարը եւ խոչընդոտում բնակչության տարհանմանը:
«Վերստին ընդգծվել Է, որ ԱՄՆ-ը պետք Է կատարի ահաբեկչական խմբավորումներից «չափավոր» ընդդիմության ջոկատները զատելու իր վաղեմի խոստումը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կողմերը պայմանավորվել են, որ կշարունակեն աշխատանքն այդ հարցերի շուրջ:
Բացի դրանից, քննարկվել են միջազգային հրատապ այլ խնդիրներ, այդ թվում՝ Իրաքի եւ Եմենի իրադրությունը, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների մի քանի ասպեկտներ:
Source: Yerkir Media
Link: Զինյալները Հալեպում վիժեցնում են հրադադարը եւ խոչընդոտում բնակչության տարհանմանը