Զինված հարձակում՝ Կալիֆոռնիայի դպրոցներից մեկում. կան զոհեր
April 11, 2017
ԱՄՆ-ի արագ արձագանքման ծառայությունը հայտնել է Կալիֆոռնիայի հարավ — արեւմուտքի Սան Բեռնարդինո քաղաքի տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգության մասին: Ճշտված տվյալներով՝ դասասենյակ Է մտել ատրճանակով զինված մի տղամարդ եւ գնդակահարել ուսուցչուհուն՝ ըստ որում վիրավորելով երկու աշակերտների, այնուհետեւ ինքնասպան Է եղել, տեղեկացնում Է BBC-ն:
Ավելի ուշ ոստիկանությունում հայտնել են, որ վիրավոր դպրոցականներից մեկը՝ 8-ամյա Ջոնաթան Մարտինեսը, նույնպես մահացել Է հիվանդանոցում, ուր նրան տեղափոխել Էին ուղղաթիռով: Ոստիկանությունում ճշտել են, որ կրակողի թիրախը երեխաները չեն եղել, նրանք վիրավորվել են պատահաբար, քանի որ մոտիկ են գտնվել: Իսկ կրակող տղամարդը, ինչպես ոստիկաններն ավելի ուշ պարզել են, եղել Է սպանված ուսուցչուհու ամուսինը:
Սան Բեռնարդինոյի ոստիկանությունը հայտարարել Է, որ իշխանությունները վերահսկում են իրադրությունը, եւ այս պահին քաղաքի բնակիչների համար սպառնալիքներ չկան: