Զոլաքար գյուղի 5 բնակիչներ թունավորվել են շմոլ գազից

February 6, 2017

Ոստիկանության Մարտունու բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Զոլաքար գյուղի 5 բնակիչներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից,մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:

Կատարվում է հետաքննություն:


Source: Yerkir Media
Link: Զոլաքար գյուղի 5 բնակիչներ թունավորվել են շմոլ գազից

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image