Զոհրաբյանն անդրադարձել է նաեւ Վարդեւան Գրիգորյանի որդու հետ տեղի ունեցածին
September 22, 2016
ԲՀԿ-ական թեկնածու Վարդեւան Գրիգորյանը որոշել է շարունակել ընրապայքարը եւ մասնակցել հոկտեմբերի 2-ին Գյումրիում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին: Այդ մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նահագահ Նաիրա Զոհրաբյանը:
Ըստ նրա՝ ցուցակում փոփոխություններ չեն լինելու, այն շարունակելու է գլխավորել Վարդեւան Գրիգորյանը: Զոհրաբյանն անդրադարձել է նաեւ Վարդեւան Գրիգորյանի որդու հետ տեղի ունեցած միջադեպին: Նա նշել է, որ շատ հարցեր դեռ մութ են իր համար:
Հրազենային մահացու վնասվածքից սեպտեմբերի 20-ին մահացել է Վարդեւան Գրիգորյանի կրտսեր որդին՝ Արշակ Գրիգորյանը: Վերջինի դին հայտնաբերվել էր իր իսկ սեփական տան նկուղում: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ: Պաշտոնական վարկածով՝ Գրիգորյանն ինքնասպան է եղել, սակայն քաղաքում շրջանառվում են նաեւ այլ վարկածներ: