Հոկտեմբերի 11-ին` Սուրբ Անանիա Առաքյալի հիշատակության օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը: Այս մասին հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը:
Ժամը 09:30-ին Փարպեցի փողոցից, թափորի ուղեկցությամբ սրբի աջը կբերվի եկեղեցի: Ժամը 10:30-ին կմատուցվի Ս. Պատարագ: Մասունքը եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը՝ 17:00:
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում վեր խոյացող մատուռում է գտնվում սրբի գերեզմանը, որն ուխտատեղի է հազարավոր քրիստոնյաների համար ամբողջ աշխարհից: Ս. Անանիան Քրիստոսի 72 աշակերտներից էր: Նրա մասին հիշատակություն կա Ավետարանում` որպես Պողոս Առաքյալին կուրությունից բժշկող:
Source: Yerkir Media
Link: Էջմիածնից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին կբերվի Սրբ. Անանիա առաքյալի մասնատուփ-աջը