Էջմիածնում Գոհաբանական մաղթանք կատարվեց

May 28, 2018

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ՝ մայիսյան հերոսամարտերի եւ Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր մատուցվել է Գոհաբանական մաղթանք: Էջմիածնում էին նաեւ Հայաստանի ու Արցախի նախագահները, բարձրաստիճան այրեր, հոգեւոր դասի ներկայացուցիչներ: Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունը մայիսի 28-ին տոնում են Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման եւ Սարդարապատի հերոսամարտում տոնած պատմական հաղթանակի 100-ամյակը՝ Հանրապետության տոնը:

Տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, Արցախի նախագահ Բակո Սասակյանը։

Source: Yerkir Media
Link: Էջմիածնում Գոհաբանական մաղթանք կատարվեց

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image