Էվանսը ողջունել է գերեվարված ադրբեջանցու նկատմամբ հայկական կողմի վերաբերմունքը

February 4, 2017

Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը ողջունել է գերեվարված ադրբեջանցի զինծառայող Էլնուր Հուսեյնզադեի նկատմամբ ցուցաբերված մարդկային վերաբերմունքը: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել Էվանսը` նշելով Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

«Աշխարհը կարող է միայն ծափահարել, երբ գերեվարվածի կամ ձերբակալվածի հանդեպ մարդկային, արժանապատիվ վերաբերմունք է ցուցաբերվում: Պետք է, որ դա փոխադարձ լինի»,- գրել է Էվանսը:

Էլնուր Հուսեյնզադեն գերեվարվել է փետրվարի 1-ին: Հուսեյնզադեի կողմից դիվերսիայի փորձ կատարելու և ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ԼՂՀ քրեական օրենսգրքի 33-317-րդ հոդվածով և 350-րդ հոդվածի առաջին մասով: Հուսեյնզադեն ձերբակալված է, տարվում է նախաքննություն:

 


Source: Yerkir Media
Link: Էվանսը ողջունել է գերեվարված ադրբեջանցու նկատմամբ հայկական կողմի վերաբերմունքը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image