Էրդողանը նոր վարչապետ Բինալի Յըլդըրըմին հանձնարարել է կառավարություն ձեւավորել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոր վարչապետ Բինալի Յըլդըրըմին հանձնարարել է կառավարություն ձեւավորել: Այս մասին հաղորդել է Էրդողանի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

«Նախագահը Բինալի Յըլդըրըմին հանձնարարեց ձեւավորել Թուրքական հանրապետության 65-րդ կառավարությունը եւ հաջողություն մաղթեց նրան»,- ասված է հայտարարությունում:

Ավելի վաղ Ահմեդ Դավութօղլուի կառավարությունում տրանսպորտի նախարարի պաշտոնը զբաղեցրած Յըլդըրըմն ընտրվել էր Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նախագահ: Դրանից հետո Էրդողանն ընդունեց վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հրաժարականը, որը հրաժարվել էր առաջադրել իր թեկնածությունը կուսակցության ղեկավարի պաշտոնում:


Source: Yerkir Media
Link: Էրդողանը նոր վարչապետ Բինալի Յըլդըրըմին հանձնարարել է կառավարություն ձեւավորել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image