«Ընենց որ, քիչ ծխեք»․ կառավարությունն ընդունեց ծխելու դեմ պայքարի ռազմավարությունը

August 3, 2017

Կառավարությունն ընդունեց ծխելու դեմ պայքարի ռազմավարությունը: Ըստ այդմ, ռազմավարության նպատակն է ծխախոտի օգտագործման տարածվածությունը տարեկան 1,5-2 %-ով նվազեցնելը: Միջոցառումներն իրականացվելու են 2017-2020թ․։

Ըստ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի, ռազմավարությունը նախատեսվում է իրականացնել հետևյալ ուղղություններով. նախ, համագործակցել են շահագրգիռ բոլոր կողմերի հետ։ Ապա՝  ծխելու դեմ պայքարին ուղղված գործող օրենսդրական դաշտի վերանայում և լրամշակում, ծխելու դեմ պայքարին ուղղված գործունեություն իրականացնող առողջապահական կազմակերպությունների կարողությունների զարգացում, դեռահասների շրջանում ծխելու դեմ ուղղված միջոցառումների իրականացում, Հանրապետությունում ծխախոտի օգտագործման հետևանքով առողջությանը հասցված վնասների տվյալների ու մասշտաբների վերլուծության, հիմնական գործոնների, պատճառների բացահայտման և համաճարակաբանական հսկողության արդյունավետ գործընթացի իրականացում։

Ծխախոտի օգտագործումը պետք է տարեկան նվազի 1,5-2 տոկոսով, իսկ 15 և բարձր տարիքի տղամարդկանց շրջանում ծխախոտի օգտագործման տարածվածությունը՝ ընթացիկ մինչև 10%-ով: Երկրորդային ծխի ազդեցության նվազեցում, որը կնպաստի արյան շրջանառության համակարգի հիվանդություններից, չարորակ նորագոյացություններից, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններից և շաքարային դիաբետից ընդհանուր և վաղաժամ մահացության կրճատում 5%-ով:

«Ընենց որ, քիչ ծխեք»,- ասաց վարչապետը։

Source: Yerkir Media
Link: «Ընենց որ, քիչ ծխեք»․ կառավարությունն ընդունեց ծխելու դեմ պայքարի ռազմավարությունը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image