Այսօր տեղի է ունեցել Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները: Առաջադրված է եղել ընդամենը մեկ թեկնածու՝ գործող նախագահ Արա Զոհրաբյանը: Իսկ վերջերս գործադուլ հայտարարած փաստաբանները չեն բոյկոտել պալատի նախագահի ընտրությունները:
Արա Զոհրաբյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոստացել է, որ մոտ ապագայում համերաշխության կոչ կներկայացնի եւ կփորձի ամեն ինչ անել, որ իրենից վիրավորված բոլոր գործընկերները շարժվեն ընդհանուր շահով: