Թաիլանդում փիղը նետվել է ջուրը՝ օգնելու «խեղդվող» մարզչին (տեսանյութ)

tert.am — Թաիլանդի արգելոցներից մեկում փիղը նետվել է արագահոս գետը՝ փրկելու ջրում «խեղդվող» մարզչին, որն իրականում վտանգի մեջ չի եղել, այլ պարզապես փորձել է իր չորքոտանի բարեկամին:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, մարզիչը՝ 42-ամյա Դերիք Թոմսոնը, պատմել է, որ ինքն ու Խամ Լա մականունով փիղը շատ կապված են: Նրանց մտերմությունը սկսել է այն ժամանակ, երբ փղին ազատել են «գերությունից» ու բերել արգելոց:

Դիտելով ստորև հրապարակված տեսանյութը՝ ակնհայտ է դառնում, թե Դերիքն ինչ կարևոր նշանակություն ունի կենդանու համար, որն այժմ հարյուրավոր այլ փղերի հետ անարգել թափառում է արգելոցի ջունգլիներում:


Source: Yerkir Media
Link: Թաիլանդում փիղը նետվել է ջուրը՝ օգնելու «խեղդվող» մարզչին (տեսանյութ)

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image