Թալինի գործող քաղաքապետը խիստ լարված է. լրագրողների առջեւ դռները փակում են

Թալինի գործող քաղաքապետ, քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Սարգիս Արամյանը մինչ այս պահը  չի մասնակցել քվեարկությանը: Այս մասին հայտնում է Yerkir.am-ի  թղթակիցը: Մեր լրագրողը նաեւ տեղեկացնում է, որ մինչ այս  պահը ԶԼՄ ներկայացուցիչները  չեն կարողանում կապ հաստատել, զրուցել Արամյանի հետ:

Նրանք անգամ փորձել են Արամյանին «բռնացնել» ՀՀԿ-ի շտաբում, սակայն ապարդյուն:

Շտաբում գտնվողները նախ փակեցին բոլոր դռները լրագրողների առջեւ, այնուհետեւ նրանցից մեկը հայտարարեց, որ Արամյանը զբաղված է` «իր ընտրությունները կազմակերպելով»:

«Լարվածություն կա իր մոտ, մի ժամից կանցնի»,- հայտարարեց նա: Այնուհետեւ գործող քաղաքապետի թիմակիցը  Արամյանի լարվածությունը համեմատեց քննությանը պատրաստվող ուսանողի հետ, ով հանգստանում է միայն այն դեպքում, երբ 5 է ստանում:

Yerkir.am -ի այն դիտարկմանը, թե լրագրողները հանգիստ կարողացել են շփվել մյուս երկու թեկնածուների հետ, բայց  ՀՀԿ-ական թեկնածուի հետ չեն կարողանում, ի վերջո, որտե՞ղ է Արամյանը, վերջինիս կուսակիցը հայտարարեց. «Ինքը ամեն տեղ էլ կա»:

Նշենք, նաեւ, որ լրագրողների երկար համառելուց հետո շտաբի դուռը բացեցին. Արամյանն այնտեղ չէր, սակայն այնտեղ էր Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը, որը եւ համակագում է աշխատանքները:

ՀԿ-ի շտաբում, որտեղ լրագրողները մեծ դժվարությամբ կարողացան մուտք գործել,Yerkir.am-ի թղթակիցը նկատել է Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին: Վերջինս խիստ լարված զրուցել է հեռախոսով:

Yerkir.am-ի հարցին, թե որտեղ է Սարգիս Արամյանը, լրագրողները նրան չեն կարողանում գտնել, Արեյանը հապշտապ արձագանքել է` «Մարդը զբաղված ա» եւ մտել աշխատասենյակ` խուսափելով մյուս հարցերից:


Source: Yerkir Media
Link: Թալինի գործող քաղաքապետը խիստ լարված է. լրագրողների առջեւ դռները փակում են

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image