Թալինի քաղաքապետի ընտրություններին, նախնական տվյալով, հաղթել է գործող քաղաքապետը

yerkir.am — Հայտնի են Թալինի քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքները. հիմնական պայքարն ընթացել է  ՀՀԿ-ի թեկնածու, գործող քաղաքապետ Սարգիս Արամյանի եւ ՀՅԴ-ի թեկնածու Տիգրան Հարությունյանի միջեւ:

Ըստ նախնական տեղեկատվության, ՀՀԿ-ական գործող քաղաքապետ Սարգիս Արամյանը ստացել է 1960 ձայն, ՀՅԴ-ի թեկնածուն՝ մոտ 1033 ձայն: Հայկական վերածնունդ/ՕԵԿ/ կուսակցության թեկնածուն ստացել է 168 ձայն:

Հիշեցնենք, ընտրության օրը Թալինում էին Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, Երեւանի համայնքների ղեկավարները, օրեր առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Տարոն Մարգարյանի եւ մի քանի նախարարների հետ այցելել էր Թալին եւ քարոզել Արամյանի համար:


Source: Yerkir Media
Link: Թալինի քաղաքապետի ընտրություններին, նախնական տվյալով, հաղթել է գործող քաղաքապետը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image