Թբիլիսիից Բաթումի շվեյցարական նոր գնացքները կհասնեն 3 ժամում

armtimes.com — Վրաստանը շվեյցարական Stadler ընկերությունից չորս ճեպընթաց գնացքներ է ձեռք բերել, որոնք երթեւեկելու են Թբիլիսի-Բաթումի երթուղով:

Ինչպես հայտնել է Business Georgia-ն, գնացքներից ամեն մեկի արժեքը կազմում է 10 միլիոն եվրո:

Գնացքները ձեռք են բերվել դեպի ծովային հանգստյան գոտիներ մեծացած ուղեւորահոսքը սպասարկելու նպատակով:

Ամեն գնացքը նախատեսված է 400 ուղեւորների համար: Տեղերից ինը բիզնես դասի են, 67-ը` առաջին դասի, 324-ը` երկրորդ դասի: Գնացքներն ունեն ժամանակակից շարժիչներ եւ արգելակման համակարգեր:

Պայմանավորված վրացական երկաթուղիների անբավարար վիճակով` գնացքների առավելագույն արագությունը կսահմանափակվի 120 կիլոմետր ժամ արագությամբ, ինչը թույլ կտա Թբիլիսիից Բաթումի հասնել ընդամենը երեք ժամում:


Source: Yerkir Media
Link: Թբիլիսիից Բաթումի շվեյցարական նոր գնացքները կհասնեն 3 ժամում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image